Պատերազմը նոր չի սկսվել, պատերազմը չէր էլ ավարտվել


21:30 , 25 սեպտեմբեր, 2015

Փաստորեն, սահմանամերձ գյուղերում պետք ա մարդիկ մահանային, որ որոշ լրագրողներ հասկանային, որ պատերազմ է:

Ուղղակի մի բանում են սխալվում` պատերազմը երեկ չսկսվեց, պատերազմը երբեք էլ չէր ավարտվել:
Մեր երկիրը մշտապես գտնվել է պատերազմի մեջ, 1994-ին պատերազմը չի ավարտվել, ուղղակի զինադադարի պայմանագիր է կնքվել ազերշակալների խնդրանքով, ինչի մասին դրանք ժամանակ առ ժամանակ մոռանում են, և հարկ է լինում հիշեցնել:

Իսկ պատերազմը նոր չի սկսվել, պատերազմը չէր էլ ավարտվել...

Փառք ու պատիվ պատերազմական գոտում ապրողներին։