Եթե մի փոքր դիվանագիտություն ունենայինք, երբ տեսանք՝ Ռուսաստանը միլիարդներով զենք է վաճառում Ադրբեջանին, մենք էլ մեր հերթին պիտի քաշեինք ռուսին...
Ասեմ. եթե ԱՊՀ շրջանակներում մենք պայմանագիր ունենք պատերազմական վիճակում հայտնվելու դեպքում փոխադարձ ռազմական օգնություն ցուցաբերելու, պետք է Հայաստանը հրաժարվեր Մինսկի խմբից՝ պատճառաբանելով, որ տարիներ ձգվող անպտուղ բանակցություններն իրենց սպառել են, ու հրաժարվեր նրա հետ բանակցելուց ու անմիջապես ճանաչեր Ղարաբաղի անկախությունը և միավորումը մայր հայրենիքին, այդժամ ռուսին կկանգնեցներ փաստի առաջ... 2008-ի օգոստոսին՝ վրաց-օսական պատերազմին, ինչպես Լավրովն ինտերվյու էր տալիս միջազգային լրատվամիջոցներին և պարզաբանումներ տալիս, որ ստալինյան բռնակցման զոհերն են եղել Աբխազիան ու Օսիան («մոռանալով» նշել Նախիջևանի, Արցախի ու Ջավախքի բռնակցման մասին), ու, պահը բաց չթողնելով, մի կրակոցով երկու նապաստակ որսաց․ ճանաչեց երկու չճանաչված հանրապետությունների անկախությունը... Եթե մենք կատարենք իմ նշած խորամանկ դիվանագիտական քայլը՝ ճանաչենք Արցախի անկախությունը, Ռուսաստանը կհայտնվի ծուղակում. ստիպված կլինի նույն պարզաբանումը տալ ու ճանաչել նաև Արցախի անկախությունը... Մենք բազմիցս ենք աստեղային պահը կորցրել այս պատմական դիվանագիտական քայլը կատարելու. հենց հիմա էլ, երբ ազերին գնդակոծում է ոչ միայն Ղարաբաղի, այլ Հայաստանի սահմանները, մեր իշխանությունները, բերանները ջուր առած, սպասում են աշխարհի տերերի ողորմածությանը... Երբ մեր ազգը այդ նույն աշխարհի տերերի դաժան զոհն է...
Այդ մասին ես բարձրաձայնել եմ դեռ 2008-ից սկսած իմ երկու հրապարակախոսական, վերլուծական հոդվածներում, http://www.hsearch.am/hom_main.php?hom_id=93486…sid… Այս տարիների ընթացքում ավելի քան համոզված եմ, որ պետք է կոխենք սպիտակ արջի թաթը՝ ռուսի, որ ազնիվ լինի իր ռազմավարական ընկերոջ՝ Հայաստանի հետ...
Կից նյութն՝ այստեղ