Հենրիխ Մխիթարյանը «Բորուսիայի» կազմում 100-րդ խաղն անցկացրեց


21:15 , 24 սեպտեմբեր, 2015

Ankakh.com-ը գրում է.

Գերմանիայի առաջնության 6-րդ տուրում Հենրիխ Մխիթարյանը Դորտմունդի «Բորուսիայի» մեկնարկային կազմում չէր և փոխարինման դուրս եկավ միայն երկրորդ խաղակեսում:

Սակայն, այնուամենայնիվ, դա նշանակալից խաղ էր Հայաստանի հավաքականի կիսապաշտպանի համար. Մխիթարյանի համար դա դորտմունդյան ակումբում անցկացրած 100-րդ հանդիպումն էր:

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը ընթացիկ մրցաշրջանը բավականին հաջող է սկսել. ընթացիկ մրցաշրջանի 11 պաշտոնական խաղում նա խփել է 9 գոլ և կատարել է 9 գոլային փոխանցում: