Սաուդյան Արաբիայում հաջի ժամանակ հրմշտոցի հետևանքով 150 մարդ է մահացել


13:40 , 24 սեպտեմբեր, 2015

Lragir.am-ը գրում է.

Սաուդյան Արաբիայի Մեքքա քաղաքում մուսուլմանների ուխտագնացության ժամանակ հրմշտոցի հետևանքով մահացել է առնվազն 150, վիրավորվել 400 մարդ, տեղեկացնում է Ալ-Ջազիրան: Միջադեպը տեղի է ունեցել Մինայում՝ Մեքքայի արվարձանում:

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ շինարարական կռունկն էր ընկել Մեքքայի գլխավոր մզկիթի վրա, ինչի հետևանքով 107 մարդ էր մահացել:

Այս տարի ուխտագնացությանը մասնակցում է մոտ 2 միլիոն մարդ: