Հակառակորդը կրակել է Դովեղ և Բերդավան գյուղերի վրա, վնասվել է գազատարի ճյուղավորումը


10:30 , 24 սեպտեմբեր, 2015

Lragir.am-ը գրում է.

Սեպտեմբերի 23-ին ադրբեջանական կողմը կրակ է բացել Տավուշի մարզի Դովեղ և Բերդավան գյուղերի ուղղությամբ: Ականանետերից արձակած մի քանի ական պայթել են Բերդավան գյուղում: Բարեբախտաբար, դրա հետևանքով տուժածներ չկան: Դովեղ գյուղում էլ հակառակորդի կրակը վնասել է գաղատարի ճյուղավորումը: Այժմ վերականգնողական աշխատանքներ են ընթանում: