Եղջերուները գրոհել են ամերիկյան քաղաքի վրա


19:50 , 23 սեպտեմբեր, 2015

1Araratnews.am-ը գրում է.

Ամերիկյան Օրեգոն նահանգի Աշլենդ քաղաքի բնակիչները կանգնել են լուրջ խնդրի առջև: Եղջերուների մեծ  հոտերը գրոհել են այդ քաղաքի վրա, հաղորդում է Reuters գործակալությունը:

Առաջիկա օրերին քաղաքապետ Ջոն Սթրոմբերգը պատրաստվում է հրավիրել «Եղջերուների հարցով գագաթնաժողով», որպեսզի այս խնդրին լուծումներ տրվեն: Նշվում է, որ եղջերուներն  ագրեսիվ են և հետանդում են մարդկանց ու ընտանի կենդանիներին:

Մասնագետները նշում են, որ դրա պատճառն այն փաստն է, որ մարդիկ երկար տարիներ կերակրել են կենդանիներին և նրանք այլևս վախ չունեն մարդկանցից: Կենդանաբանները խորհուրդ են տալիս այլևս կենդանիներին չկերակրել: