Ռոնալդուն մտադիր է լքել «Ռեալ»-ը. միջազգային ԶԼՄ-ներ


12:38 , 23 սեպտեմբեր, 2015

Orer.am-ը գրում է.

 Պորտուգալիայի ազգային թիմի և Մադրիդ «Ռեալ»-ի ֆուտբոլիստ Կրիշտինաու Ռոնալդուն մտադիր է լքել «արքայական» ակումբը:

 Արմենպրեսի հաղորդմամբ` այս մասին գրում են միջազգային ԶԼՄ-ները: Ըստ պտտվող լուրերի` Ռոնալդուն նախընտրում է տեղափոխվել ֆրանսիական «ՊՍԺ», անգլիական «Մանչեստեր Յունայթեդ» կամ «Մանչեստեր Սիթի»: Պորտուգալացու նման որոշման պատճառ է դարձել այն, որ ըստ շրջանառվող լուրերի «Ռեալ»-ը մտադիր է նոր թիմ կառուցել մեկ այլ ֆուտբոլիստի `Գարեթ Բեյլի շուրջ:

Ռոնալդուի պայմանագիրը «Ռեալ»-ի հետ կնքված է մինչև 2017/18 թվականի մրցաշրջանի ավարտը: Իսկ պորտուգալացու տրանսֆերը կարող է կազմել 120 միլիոն եվրո: