Ցանցահենային աննախադեպ հարձակում Apple-ի առցանց խանութի վրա


10:40 , 21 սեպտեմբեր, 2015

xcodeghost-appstore-malware-virus-panguteam-05Araratnews.am-ը գրում է.

Apple ընկերությունը հայտնել է, որ իր առցանց խանութում վաճառվող հարյուրավոր հավելվածներում, որոնք հայտնի են Չինաստանում iPhone և iPad օգտագործողներին, հայտնաբերվել են վիրուսներ:

Ընկերությունում ասում են, որ սա  նման  առաջին խոշոր ցանցահենային հարձակումն է առցանց խանութի վրա: Ցանցահենները XcodeGhost կադրն այնպես են տեղադրել, որ ծրագրերը մշակողները չնկատեն այն: Apple-ում նշում են, որ վարակված բոլոր ծրագրերը հեռացված են: