ԱՄԷ-ի մայրաքաղաքը հաղթել է միջազգային «International Awards for Liveable Communities» մրցույթում։ Այս մասին հաղորդել է «Khaleej Times»-ը:
«Աբու Դաբի քաղաքը բնակության համար լավագույն քաղաքն է համարվել: ԱՄԷ-ի մայրաքաղաքը գլխավոր տեղն է զբաղեցրել «International Awards for Liveable Communities» մրցույթում՝ առաջ անցնելով 400.000-ից ավել բնակչություն ունեցող 11 այլ քաղաքներից»,- նշվում է հաղորդագրության մեջ:
«LivCom Awards»–ի եզրափակիչ փուլը տեղի է ունեցել Ալ-Ային օազիս-քաղաքում:
Այս մրցույթում պայքարել են է 32 երկրներից 60 քաղաքներ: Երկրները գնահատվել են վեց հիմնական չափանիշներով՝ բնական և արհեստական միջավայր, լավագույն պրակտիկ փորձ բնական միջավայրի պաշտպանության ոլորտում, առողջ ապրելակերպ, արվեստ, մշակույթ և մշակութային ժառանգություն: