Ջոննի Դեպպի մտքերից


13:54 , 30 նոյեմբեր, 2012

1. Մարդիկ լաց չեն լինում թույլ լինելու պատճառով, այլ որովհետև շատ երկար ժամանակ են ուժեղ եղել:

2. Ո՞ւմ եք դուք պետք, եթե բացի ձեր արտաքինից էլ ոչինչ չունեք:

3. Աշխարհը կառավարում են կանայք, նրանց համեմատ մենք թուլամորթ ենք:

4. Մարդը միակ արարածն է երկրի վրա, որ ունի Աստծո կարիքը, բայց իրեն պահում է այնպես, ասես Աստված չկա:

5.Ինքդ քո մտքերի հետ միայնակ մնալը վտանգավոր զբաղմունք է:

6. Ես կարծում եմ, որ մարմինը ինչ-որ առումով օրագիր է:

7. Կյանքը ոչ թե ապրելու համար է, այլ նրա համար, որ զգաս, որ ապրում ես:

8. Շատ բաներում մեղավոր է իշխանությունը, մնացածի մեջ նույնպես:

9. Մեր օրերում բոլորը ապրում են նկար դառնալու համար. նկարը մումիֆիկացնում է ժամանակը:

10. Մի վախեցեք թշնամիներից, վախեցեք ընկերներից. ընկերներն են դավաճանում, ոչ թե թշնամիները:

11. Եթե դու սիրում ես երկու հոգու միաժամանակ, ընտրիր 2-րդին. եթե դու սիրեիր առաջինին, ապա չէիր սիրահարվի երկրորդին:

12. Պատուհանի լույսը կարող է դառնալ հույսի շողք:

13. Յուրաքանչյուր բարության մեջ կա չարություն, և յուրաքանչյուր չարության մեջ կա բարություն:

14. Անհավատարմություն - այն, ինչը մենք չենք գնահատում ընկերների մեջ:

15. Գտնել ինքդ քեզ անհնար է, ինքդ քեզ կարող ես ստեղծել:

16. Երջանկությունը փողով չես գնի, սակայն կարող ես գնել զբոսանավ, որը կթափահարի քեզ, մինչև դա զգաս:

17. Ընտանիքը ամենակարևորն է, որ կա այս աշխարհում: Եթե դուք ընտանիք չունեք, համարեք, որ ոչինչ չունեք: Ընտանիքը ամենաուժեղ կապն է ամբողջ կյանքում: