Դժվարանում եմ ասել, թե այդ պահին մեզանից ով էր ավելի հուզված


19:27 , 18 սեպտեմբեր, 2015

Ներառական կրթություն իրականացնող թիվ 20 դպրոց այցելության ժամանակ հանդիպեցի տարբեր երեխաների, որոնց միավորում է մեկ կարևորագույն բան` ԱՊԱԳԱ ունենալու իրավունքն ու ձգտումը։

Երբ մուտքի մոտ դիմավորողների մեջ տեսա Արտյոմին, մոտեցա, որ ողջունեմ ու նկատեցի, որ վերնաշապիկի կոճակներն արձակած են։ Խնդրեցի իրենից թույլտվություն օգնելու։

Դժվարանում եմ ասել, թե այդ պահին մեզանից ով էր ավելի հուզված. նա՞, ում կոճակները կոճկում էր նախարարը, թե՞ ես, ով կրթության շնորհիվ հասարակությանը վերադարձված ևս մի գանձի կողքին էր....