ՀՀ-ում ապրելն «ադալժենի» չէ


16:00 , 18 սեպտեմբեր, 2015

Այսօր Արարատի մարզի Լուսառատ գյուղի բնակիչները վաղ առավոտյան դուրս էին եկել փողոց և փակել էին միջպետական ճանապարհը: Նրանք պահանջում են խաղողի մթերման համար պայմաններ ստեղծել, հակառակ դեպքում սպառնում էին գնալ Թուրքիա:

Հետաքրքիր է, որ ամենայն հավանականությամբ այդ կարծիքին էր նաև Վահան Մարտիրոսյանը, ով ընտանիքով հայտնվեց ադրբեջանցիների «գրկում»: Եթե էլի կան նմանները, ապա լավ կլինի արագացնեն երկրից հեռանալու գործընթացը:

Հաստատ մեզ պետք չեն Թուրքիայի ու Ադրբեջանի ֆանատներ: Կարելի է ընդվզել, կարծիք հայտնել, պայքարել, բայց թշնամու կողմն անցնելը դարձնել սպառնալիք վերջին ստորությունն է:

Հ.Գ. Ի դեպ, դավաճանները չեն ներվում, նույնիսկ թշնամու տարածքում: