Ամերիկան Հայաստանին վերջին նախազգուշացումն է արել


14:10 , 18 սեպտեմբեր, 2015

Ամերիկան Հայաստանին վերջին նախազգուշացումն է արել, որ էլ «քոռ կոպեկ» չի տա, եթե իշխանությունները «խելքները գլուխները չհավաքեն» ու կոռուպցիայի դեմ «լուրջ» պայքար չմղեն: Պահ, տեսա՞ք, «վի՞դիծե լի», թե չէ չգիտեն, որ էդ փողերի մեծ մասը ոչ թե ժողովրդի բարօրությանն է գնում, այլ պաշտոնավորների ծաղկման-բարգավաճմանը: Միգուցե «դրսի» ուժերին հենց այս կարգի Հայաստան է պետք՝ քանդված, թալանված, դատարկվող, որպես ազատ տարածք, որտեղ որ գաղութարարն ինչ ուզենա՝ կստեղծի. դա կարող է լինել և՛ ռուսաստանցի նեոգաղութարարը, և՛ այլ երկրների: