Պատմությունը զարգանում է սպիրալի նման, ձևերը փոխվում են, էությունը` ոչ


22:55 , 17 սեպտեմբեր, 2015

Հռոմեական կայսրության անկման պատճառները.
1. Բարքերի անկում (ավանդույթների կորուստ, կանանց և տղամարդկանց մոտ հեշտամոլության արմատավորում, ներքին զսպանակների բացակայություն…):
2. Բազմամշակութայնության ձախողում (տարբեր ազգերի, մշակույթների և կրոնական համայնքների համակեցական անհամապատասխանություն):
3. Ֆինանսա-տնտեսական ճգնաժամ (գործող ստրկատիրական համակարգի ոչ կենսունակություն…):
4. «Բարբարոսների» ներխուժում (բարբարոսները ավելի ակտիվ էին, ագրեսիվ, միաժամանակ ունեին հստակ պատկերացում` թե ինչն է կարելի, ինչը` ոչ):

Մայրցամաքային Եվրոպայի ներկայիս անկման պատճառները.
1. Բարքերի անկում (ընտանիքի ինստիտուտը վերացնելու նպատակային ծրագիր, այլասեռվածության տարածում և դրա քարոզչություն, սպառողական մտածելակերպ…):
2. Բազմամշակութայնության ձախողում (տե´ս, վերևում):
3. Ֆինանսա-տնտեսական ճգնաժամ (ներկա դոլարային համակարգի ճգնաժամ…):
4. «Բարբարոսների» ներխուժում (ներգաղթյալների շրջանում բնական աճի բարձր տոկոս, սեփական կրոնական հայացքների աստիճանական պարտադրում…):

Հ. Գ. Պատմության ամենամեծ դասերից մեկը` ոչ ոք պատմությունից դասեր չի քաղում: