Թուրքիայից Բուլղարիա գաղթող փախստականների թիվն աճել է


19:12 , 17 սեպտեմբեր, 2015

Pastinfo.am-ը գրում է.

Ermenihaber.am-ի տեղեկացմամբ՝ Թուրքիայից Բուլղարիա գաղթող փախստականների հոսքի աճի հետ կապված, անվտանգության նկատառումներից ելնելով` 1000 բուլղարացի զինվոր է ուղարկվել թուրք-բուլղարական սահման և ամրացվել է սահմանի փշալարե ցանկապատը:

Ըստ թուրքական «radikal» լրատվական կայքի` Բուլղարիան այս կերպ փորձում է կանխել Թուրքիայից Բուլղարիա ներխուժող սիրիացի փախստականների հոսքը: Սիրիացի փախստականները հիմնականում Թուրքիայի ծովափնյա Էդիրնե քաղաքից են շարժվում դեպի Բուլղարիա:
 
Նշվում է նաև, որ քանի որ ծովով ճանապարհը վտանգավոր է, փախստականները նախընտրում են ցամաքով հասնել Եվրոպա:
 
Հիշեցնենք, որ վերջերս Թուրքիայի ջրային տարածքներում գաղթականներին տեղափոխող մոտարանավ էր խորտակվել: