Մեր երեխաները 20-30 տարի հետո կտեսնեն լրիվ ուրիշ Եվրոպա


15:29 , 17 սեպտեմբեր, 2015

Լուսանկարչական սարքերից ու հեռուստաէկրաններից Եվրոպան թվում է ծեր ու հարուստ կին, որն այլևս ֆիզիկապես ի վիճակի չէ դիմադրել օտար տարրերին: Որքանով թույլ են տալիս ենթադրել համաշխարհային պատմության իմ ունեցած գիտելիքները՝ ստեղծված իրավիճակը շատ նման է Բյուզանդիայի կայսրության գոյության վերջին երկու դարերին, երբ այն դեռևս կար, ուներ բանակ, վարում էր արտաքին քաղաքականություն, բայց շատ լուրջ չէր վերաբերվում Արևելքից եկող սպառնալիքներին և արդյունքում 1071թ.-ին խոշոր ճակատամարտում պարտվեց քոչվորական ցեղերին, որից հետո վերջիններս կամաց-կամաց հաստատվեցին կայսրության արևելյան շրջաններում, իսկ երկու դար անց կործանեցին երբեմնի հզոր կայսրությունը: Հնարավոր է, որ սխալվում եմ, բայց այն, որ մեր երեխաները 20-30 տարի հետո կտեսնեն լրիվ ուրիշ Եվրոպա, կասկածից վեր է: Մի տեսակ ցավալի է։