Բաղադրությունը՝
կես տուփ ցանկացած իտալական մակարոն
200 գրամ սունկ
1-2 ատամիկ սխտոր
կես տուփ մայոնեզ
100 գրամ դեղին հոլանդական պանիր
կոնկրետ չափերն՝ ըստ ճաշակի։
Կտրատում ենք սունկը։ Եփում ենք։ Հետո այդ սունկին, որի ջուրը մոտ մեկ–երկու սուրճի բաժակի չափ է (եթե շատ է, կարող եք դատարկել ուրիշ տարայի մեջ և ուրիշ բանի համար օգտագործել), ավելացնում ենք կես տուփ մայոնեզ, 1-2 ատամիկ սխտոր մանր՝ կտրատած կամ ճզմած, և 5-10 րոպեից ավելացնում մի քիչ չեդեր կամ նմանատիպ պանիր, լավ խառնում ևս 1-2 րոպե, մինչև ձուլվի։ Հետո ավելացնում եք արդեն խաշած մակարոնը։
Ուտեմ քեզ։