Չեմպիոնների լիգա. Բարսելոնան ոչ ոքի խաղաց, Արսենալն անակնկալ պարտություն կրեց


10:00 , 17 սեպտեմբեր, 2015

Lragir.am-ը գրում է.

Չեմպիոնների լիգայի խաղարկությունում կայացել են A, B, C, D խմբերի առաջին տուրի խաղերը:

A խմբում Ռոման և Բարսելոնան խաղն ավարտել են 1-1 հաշվով, իսկ Բայերը 4-1 հաղթել է ԲԱՏԷ-ին:

B խմբում Զագրեբի Դինամոն 2-1 առավելության է հասել Արսենալի նկատմամբ, իսկ Օլիմպիակոսը սեփական հարկի տակ 0-3 զիջել է Բավարիային:

C խմբում Չելսին 4-0 ջախջախել է Թել Ավիվի Մաքաբիին, Կիևի Դինամոն և Պորտուն 2-2 են խաղացել:

D խմբում Գենտը և Լիոնը 1-1 են խաղացել, Զենիթն էլ արտագնա հաղթանակ է տարել Վալենսիայի նկատմամբ 3-2 հաշվով: