«Չորրորդ իշխանություն». Սուրիկ Խաչատրյանի որդու կալանքի ժամկետը հնարավոր է երկարաձգվի


07:42 , 17 սեպտեմբեր, 2015

«Չորրորդ իշխանություն» օրաթերթը գրում է.

«Գորիսի «Սդղի գյոլում» մայիսի 2-ին Զաքարյան եղբայրների առողջությանը վնաս հասցնելու համար հուլիսի 27-ից կալանավորված՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու կալանքի ժամկետը հնարավոր է երկարաձգվի:

Տիգրան Խաչատրյանի փաստաբան Արմեն Մելքոնյանի խոսքով՝ նախաքննական մարմինն այսօր միջնորդություն է ներկայացրել դատարան՝ կալանքի ժամկետը  երկարաձգելու համար: Նիստի օրը դեռ հայտնի չէ:

Նշենք, որ տուժող Հարություն Զաքարյանը հայտարարել է, որ հենց Տիգրանն է իր աչքի վնասվածքը հասցրել, ինչից հետո ինքը կորցրել է տեսողությունը»,-գրում է թերթը: