Մենք ընդդիմության լուրջ դեֆիցիտ ունենք


15:15 , 16 սեպտեմբեր, 2015

Երեկ ԱԺ նստաշրջանը սկսվեց, Սահմանադրության մասին քննարկումներն էլ հետը: Ընդդիմությունը պահանջեց, որ Հ1-ով հեռարձակվեն ԱԺ նիստերը, և նրանց պահանջը բավարարվեց: Հիմա ընդդիմությունն ավելի շատ խայտառակ կլինի, որովհետև ես երեկ լսում էի այն հարցերը, որոնք բարձրացնում էին ընդդիմադիր պատգամավորները, ու ինքս ինձ վատ էի զգում: Մի՞թե չէր կարելի կարդալ այդ առաջարկվող փոփոխությունները, նոր գալ ԱԺ: Կարելի էր, չէ՞, ծանոթանալ բովանդակությանը, թե չէ այնպիսի հարցեր եք տալիս, որոնք կարող եք նույնիսկ քաղաքացիական օրենսգրքի ամենաաննկատ օրենքի փոփոխության մասով էլ տալ: Հետո էլ ասում եք՝ Հ1-ը ցույց տա: Ցույց տա, որ էլ ավելի շատ մարդ հասկանա՞, որ մենք ընդդիմության լուրջ դեֆիցիտ ունենք: