Պարսիկները Երևանում տուրիստ են «կպցնում»


15:10 , 16 սեպտեմբեր, 2015

Հրապարակի ֆանտանների մոտ երեխայիս հետ կանգնած եմ, մեկ էլ մի պարսիկ մոտենում ա ու պարսկերեն հարցնում՝ «պարսի՞կ եք», ասում եմ՝ «ոչ»։ «Ռո՞ւս եք»,-շարունակում ա օտարերկրացին, կրկնում եմ՝ «չէ, չէ, ռուս չեմ», զարմանում ա՝ «բա՞»:
Հասկանալով՝ ինչումն ա խնդիրը՝ պատասխանում եմ. «տուրիստ չեմ»: Թողնում, գնում ա:
Ասածս ինչ ա. պարսիկները Երևանում տուրիստ են «կպցնում», փաստորեն լավ տեղավորվել են, հա՜...