Հալեպի բնակելի թաղամասերի գնդակոծության հետևանքով զոհվել է 4 տասնյակ մարդ


12:12 , 16 սեպտեմբեր, 2015

SYRIA-CONFLICT-ALEPPO-FSAAraratnews.am-ը գրում է.

Հալեպի բնակելի թաղամասերը երեկ գնդակոծության են ենթարկվել զինյալ գրոհայինների կողմից: Այդ թաղամասերը գտնվում են կառավարական ուժերի վերահսկողության տակ, հաղորդում է BBC-ն: Լոնդոնում տեղակայված մարդու իրավունքների դիտարկման սիրիական կենտրոնի տվյալներով` զոհվել է առնվազն 38 մարդ, նրանց թվում` 14 երեխա: Ականներն ընկել են Հմադանիա, Ազամիա, Սալահ Ադ-Դին թաղամասերում: Եվս 7 մարդ երեքշաբթի օրը զոհվել է Հասաքեում, մեքենայի պայթեցման հետևանքով: