Ավելի լավ էր հանրապետական կանայք որոշ հանրապետական տղամարդկանց պես լռություն պահպանեին


11:31 , 16 սեպտեմբեր, 2015

Շատ տհաճ էր այսօր լսել հանրապետական կին պատգամավորների ելույթները սահմանադրական փոփոխությունների (բարեփոխում բառը խնայենք) քննարկման ընթացքում: Հիշեցի, թե ինչպես էին այդօրինակ տիկնայք հայհոյում Սախարովին: Ավելի լավ էր որոշ հանրապետական տղամարդկանց պես լռություն պահպանեին: Այլապես ճիշտ հակառակ տպավորությունն ես ստանում: Եթե սրանք են «բարեփոխման» ջատագովները, ուրեմն միայն ու միայն ՈՉ: