«Բլատտերը գող է, իսկ Պլատինին՝ խաբեբա». Մարադոնա


12:00 , 15 սեպտեմբեր, 2015

Yn.am-ը գրում է.

Արգենտինացի լեգենդար ֆուտբոլիդտ Դիեգո Մարադոնան կոպիտ է արտահայտվել ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի նախագահների մասին. «Բլատտերն ինձ դուրս թողեց ֆուտբոլային աշխարհի սահմաններից, բայց հիմա նա է բանտում: Գողը նա է, ոչ թե ես: Իսկ Պլատինին խաբեբա է:

Բլատտերը սովորեցրել է նրան գողանալ», - Մարադոնայի խոսքերը մեջբերում է It.eurosport.com-ը: Հավելենք, որ Մարադոնան 2008 - 2010 թվականներին մարզել է Արգենտինաի հավաքականը: Նրա վերջին ակումբը եղել է «Ալ - Վասլը», որն արգենտինացին լքել է 2012 թվականին: