Galatv.am-ը գրում է.
Հայաստանը ներկայացնող շախմատիստներն ավարտել են Բաքվում անցկացվող շախմատի Աշխարհի գավաթի խաղարկության 1/32 եզրափակիչների իրենց պարտիաները։
Գրոսմայստերներ Լևոն Արոնյանն ու Գաբրիել Սարգսյանը ոչ-ոքի արդյունք են գրանցել։ Արոնյանը խաղացել է ուկրաինացի Ալեքսանդր Արեշչենկոյի, իսկ Սարգսյանը՝ ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե Լագրավի հետ:
Մեր երրորդ մասնակիցեը՝ Հրանտ Մելքումյանը, պարտվել է Կուբա ներկայացնող Լենիեր Դոմինգեսին: