Գովազդային հարթակներ վաճառող հայկական ընկերությունները գնալով թուլանալու են, որոշներն էլ` սննկանալու


10:37 , 14 սեպտեմբեր, 2015

Վերջերս շատ եմ շփվում գովազդային օնլայն, օֆլայն, ԶԼՄ հարթակներ վաճառողների հետ, ոչ մի պրոֆեսիոնալիզմ չկա, ոչ մեկ երաշխիք չի տալիս, գրեթե ոչ մեկ վերլուծական գործիքներ չի տալիս, ոչ մեկ տեստային տարբերակներ չի առաջարկում և այլն: Շատերը նույնիսկ իրենց պրոդուկտը ներկայացնել չգիտեն, մենակ մրցակիցների հետևից են բամբասում:

Դրա հետ մեկտեղ հայկականների հետ նույն դաշտում մրցակցում են Facebook-ը, google Adwords-ը, որոնք, ճիշտ է, հայկականների նման կենդանի վաճառողի չեն ուղարկում մեզ մոտ, բայց անհամեմատելի ավելի լավ են վաճառում իրենց պրոդուկտը, որովհետև և՛ ընթացիկ վերլուծություն են տալիս, և՛ տեստային տարբերակներ, և՛ ընտրելու հնարավորություն...

Ցավում եմ հայկական ընկերությունների համար, բայց մրցակցությանը չեն դիմանալու, ու հերթական անգամ միլիոնավոր դոլարները հոսելու են Հայաստանից դուրս: Արդեն հոսում են, ցավոք: