Ոստիկան-ակտիվիստ հակամարտությունն ի վերջո տեղափոխվեց Ֆեյսբուքյան հարթակ


18:18 , 13 սեպտեմբեր, 2015

Ոստիկան ակտիվիստ հակամարտությունն ի վերջո տեղափոխվեց Ֆեյսբուքյան հարթակ: Որքանով հասցրել եմ հետևել զարգացումներին, մի բան եմ նկատել, որ կրակի վրա բենզին լցնողներն ու մի մի կողմ քաշվողներն ավելի շատ են, քան բուն թեմային մասնակցողները: Երկու կողմերին էլ ծանոթ եմ ավելի շատ ՖԲ հարթակից, չեմ ուզում քննարկել նրանց անձն ու նրանց գործունեությունը: Նաև վատը չեմ կարող ասել ոչ մեկի մասին:

Իմ համար ցավալի է, որ երկու հայ երիտասարդ գտնվելով տարբեր բարիկադներում իրար հայհոյում են ու վիրավորում են, ոչ թե հարգալից քննարկում են անցկացնում: Պետք չէ հայհոյել ոստիկանին ու ոստիկանից հարգանք սպասել, պետք չէ բռնություն կիրառել ակտիվիստի նկատմամբ ու հարգանքի սպասել: Այստեղ ոչ թե երկու տարբեր թևերում գտնվող երիտասարդների անհատական պայքար է ծավալվում, այլ երկու հավաքական կերպարների պայքար է սկսվում, որին վերջ պետք է տրվի: Յուրաքանչյուր պարագայում, թե ոստիկանը, թե ակտիվսիտը պետք է լեքսիկոնի նորմ ունենա, յուրաքանչյուր պարագայում բռնությունը անթույլատրելի է: