Եթե «Ոչ թալանին»-ը «Ոչ» է ասում հնարավոր փոփոխություններին, հետևաբար «Այո» է ասում ներկա անփոփոխ ռեժիմին


13:06 , 13 սեպտեմբեր, 2015

«Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնության ներկա կազմակերպիչները հայտարարեցին, որ միաժամանակ իրենք պայքարելու են նաև սահմանադրական փոփոխությունների դեմ, քանի որ իրենք «ոչ»-ի կողմնակից են:
Անհեթեթ հայտարարություն: Պայքարելու են սահմանադրական փոփոխությունների դեմ, քանի որ իրենք «ոչ»-ի կողմնակիցներ են:
Ստացվում է, որ «ոչ» են ասում հնարավոր փոփոխություններին, հետևաբար «Այո» են ասում ներկա անփոփոխ ռեժիմին: «Ոչ» ասող եք՝ գործող համակարգին «ոչ» ասեք, այլ ոչ թե իշխանափոխության միակ օրինական ճանապարհը մնացած փոփոխություններին:
Իրենց մասով ինձ համար արդեն ամեն ինչ պարզ է...