Ձեր կոչերով չէ, որ պետք է մտավորականներին Բաղրամյան բերեք


16:09 , 12 սեպտեմբեր, 2015

Մի բան էլ ասեմ, որը չէի ասում երեկ, որպեսզի նույնիսկ մեկ հոգու չխանգարեմ միանալ Բաղրամյանի ակցիային.
Եթե մենք մարդուն անվանում ենք մտավորական, ապա համարում ենք, որ նա մտածել գիտի, տեսակետ ունի ու դատողություն, հետևաբար նա արդեն իսկ պիտի մտածած լիներ ակցիային միանալու կամ չմիանալու մասին... Ուստի ակցիայից հնչող կոչերը չէ, որ պետք է նրանց բերեին Բաղրամյան, ավելին՝ այդ կոչերը նրանց հաստատ չէին բերի փողոց... Եվ ուրեմն ի՞նչ կարիք կար բարձրաձայն բղավել ու կոչեր անել և հետո էլ մեղադրել նրանց՝ արդարացնելով սեփական սխալները...