Լավ, ձեզ էս ի՞նչ կարգի սուբսիդավորեցին, որ կատարյալ սթափվեցիք


00:41 , 12 սեպտեմբեր, 2015

Ֆեյսբուք, ֆեյսբուք, ինչքան էլ քեզ չսիրեմ, միևնույն է՝ քեզնից լավ աուդիտ էս պահին չկա: Դու որ չլինեիր, հո մենք լողացողը չէինք: Ախր շատ լավ ես կարողանում մարդկանց բացահայտես, ախր շատ հեշտ ես կարողանում չլարած դաշնամուրների ֆալշերի ֆլեշմոբը բացահայտես: Ի՞նչ դհոլ, ի՞նչ տմբլակ, հիմա արդեն դաշնամուրների ժամանակաշրջանն է եկել:
Որոշել եմ որոշ հարցերի չանդրադառնալ, ու այս պահին որոշումս չեմ էլ փոխելու: Իմա՞ստը; 
Թեթևաբարո կանայք, ովքեր վաճառում են իրենց մարմինը, պրոցեսի ժամանակ մեկ-մեկ հաճույք էլ են ստանում: Պատկերն այլ է, երբ անձնագրով՝ մարդ, բայց կյանքով մեկ շոպլիկը փորձում է հերթական անգամ հաճոյանալ յուր տիրոջը: Ախր սրանք շատ ողորմելի են: Համ իրենց կոպեկներով վաճառում են, համ «ինքնակամ բռնաբարվում», համ էլ հաճույք չեն ստանում։ Զավեշտն այն է, որ տերերի փոփոխության դեպքում սրանք իրենց կարգավիճակը չեն փոխում: Դե արդեն առանց բռնաբարվելու չեն կարողանում ապրել: Չնայած սրանց ապրելն ո՞ւմ է պետք: