Ձեր զինված «խաղաղներին» տեսանք, հետո ձեզնից դուրս եկած մարդասպան ու կողոպտիչ էլ տեսանք


23:38 , 11 սեպտեմբեր, 2015

Картинки по запросу բաղրամյանԲաղրամյան պողոտայում անհասկանալի բան է կատարվում. էրկու զույգ, մի կենտ «քաղաքացիական հասարակությունն», իրան ժողովուրդ կոչելով, փակել է պողոտան, այսինքն՝ ժողովրդի ճանապարհը, հետն էլ գոռում են, թե՝ ժողովո՛ւրդ, հավաքվեք, անթիվ-անհամար ոստիկանության դեմն առնենք: Եթե ժողովուրդ եք, ի՞նչ ժողովրդի եք աղերսում-կանչում: Եթե ժողովուրդ չեք, ի՞նչ իրավունքով եք ժողովուրդ ներկայանում: Ես ձեզ լիազորել ե՞մ իմ անունից հանդես գալու: Ամառվա Բաղրամյանի օրերին ձեր միջի զինված «խաղաղներին» տեսանք, հետո ձեզնից դուրս եկած մարդասպան ու կողոպտիչ էլ տեսանք: Հիմա էլ տեսնում ենք ձեր հարբած, թե ուռած անհոդաբաշխ գոռգոռացողներին: Ես չեմ ուզում, որ իմ ժողովուդն էդպիսին լինի: Մենք ձեզ չենք լիազորել, որ փողոց փակեք, սանձարձակություն անեք Երևանի կենտրոնում, որ կարգը խախտելով՝ ոստիկանությանը ստիպեք միջոցների դիմել ու աշխարհին պատմեք, թե Հայաստանում բռնատիրություն է: Բայց դուք հենց է՛դ եք ուզում. ուզում եք էդպիսի մի բան սադրել Հայաստան-Ադրբեջան սպասվող հանդիպումից առաջ, որ հավասարման նշան դրվի մեր պետության ու էդ չպետության միջև: Սա՛ է նպատակը, գինն էլ դուք գիտեք, բայց ես շատ եմ ուզում, որ իսկական ժողովուրդն էլ իմանա էդ գինը, ձե՛ր գինն ու իրա ասելիքը գոնե մի անգամ բարձրաձայն ասի՝ գործը մենակ ոստիկանությանը չթողնելով…