Անհրաժեշտ է մեղմել 70%-ոց դոլարիզացիան


20:15 , 10 սեպտեմբեր, 2015

Image result for հովիկ աբրահամյանՆախորդ տարի Հայաստանի տնտեսության մեջ դոլարիզացիայի մակարդակը հասել է ընդհուպ մինչև 70 տոկոսի։ Հաշվի առնելով արժութային շուկաների անկայունությունը՝ այն կարող է ունենալ աճման միտում՝ դրանով իսկ մեծացնելով ճնշումը տնտեսության վրա:

Նման իրավիճակում հարկավոր է նվազեցնել դոլարի նկատմամբ ներքին պահանջարկը: Այս օրերին Բելառուսում կայացել է ԵԱՏՄ երկների միջկառավարական խորհրդի նիստը, որտեղ հայկական պատվիրակության ղեկավարը՝ Հովիկ Աբրահամյանը, առաջարկել է ռազմավարական նշանակության ապրանքների փոխադարձ առևտուրն իրականացնել ռուբլով։

Արտաքին առևտրի ինչ-որ մասն այլ արժույթի վրա տեղափոխելը հնարավորություն կտա պակասեցնել դոլարի ներքին պահանջարկը: Բացի դրանից, այն հնարավորություն կտա չեզոքացնել դոլարի թանկացման հետևանքով ներքին սակագների վրա առաջացող ճնշումը։

Թուլացնելով տարադրամային միջոցների ու հատկապես դոլարի նկատմամբ պահանջարկը` հնարավոր կլինի ներմուծման զգալի հատված տեղափոխել ռուբլու դաշտ: Խոսքը գնում է միլոնավոր դոլարների մասին, ինչը զգալի գումար է Հայաստանի ֆինանսական շուկայի համար: