Իրականում Սերժը մեզ չի հաղթում ու ապագայում էլ չի հաղթելու


11:37 , 10 սեպտեմբեր, 2015

Իրականում Սերժը մեզ չի հաղթում, երբեք էլ չի հաղթել ու ապագայում էլ չի հաղթելու, ուղղակի մեր հաղթանակն է ուշանում` մեր միջի տականքի շնորհիվ, որին Սերժիկն ու իր փալաս-փուլուսն օգտագործում են...
Երբ ամեն մի դավաճանին վզից չենք բռնում ու աղբի ամանը գցում, երբ անտարբերությամբ ու ինքնախաբեությամբ ենք զբաղվում...
Ու գիտե՞ք...
Այդ ինչպե՞ս ա լինում, որ Բաղրամյանում մարդիկ ոստիկանի բգերից են բռնում, ոստիկաներին հայհոյում ու քրեական (գոնե վարչական) պատասխանատվության չեն ենթարկվում...
Այդ ինչպե՞ս ա լինում, որ «ընդդիմադիր» լինելով` սազն առած Սերժի սահմանադրական կլոունադան էս ճիշտ ա համարում կամ երկրի գլխավոր փաստաթուղթը համարում են կեղծ օրակարգ:
Այդ ինչպե՞ս ա լինում... Բոլորս էլ լավ հասկանում ենք, թե այդ ինչպես ա լինում, ու հենց դրա համար էլ այս օրի ենք: