«Չորրորդ իշխանություն». «Ոչ»-ին դահլիճ չեն տալիս


07:50 , 9 սեպտեմբեր, 2015

«Չորրորդ իշխանություն» օրաթերթը գրում է.

«Իշխանություններն իրենց ավանդական մեթոդներով փորձում են ամեն գնով խոչընդոտել սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարի համար ձևավորված «Չենք անցկացնի» նախաձեռնության համաժողովի անցկացումը:

Այս օրերին երևանյան մի շարք հյուրանոցներ հրաժարվել են համաժողովի անցկացման նպատակով դահլիճ տրամադրել նախաձեռնությանը:

Հիմնական պատճառաբանությունը մեկն է՝ այդ օրերին իրենց բոլոր դահլիճները զբաղված են:

Նշենք, որ այս նախաձեռնության հետ սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարելու պատրաստակամություն են հայտնել Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Հայ ազգային կոնգրեսը, Ստեփան Դեմիրճյանի՝ Հայաստանի ժողովրդական կուսակցությունը, Ժիրայր Սեֆիլյանի նախաձեռնած Հիմնադիր խորհրդարանը»,-գրում է թերթը: