ՊԵԿ-ի «վոժդի» ախորժակը ուտելիս բացվել է՝ նոր պլաններ, նոր «մոցարտներ»


10:45 , 28 նոյեմբեր, 2012
Քաղաքական  մեկնաբան

ՊԵԿ-ը հայտարարել է, որ հաջորդ տարվանից խստացվելու է հարկերից խուսափողների նկատմամբ կիրառվող պատասխանատվության միջոցները: Իսկ ե՞րբ է ՊԵԿ-ը վերջ տալու իր «գրդոնային» քաղաքականությունը, ե՞րբ է ՊԵԿ-ը հրաժարվելու գործարարներից ավանսով փող մուրալու իր սովորությունից, ե՞րբ է ՊԵԿ-ը «թարգելու» սովետական պլանային կարգով աշխատելու իր սովորությանը… Ինչպես երևում է, ՊԵԿ-ի «վոժդի» ախորժակը ուտելիս բացվել է՝ նոր պլաններ, նոր «մոցարտներ»…