Ինքնագովազդի միտումն ու արձագանքները


18:43 , 7 սեպտեմբեր, 2015

Գաղտնիք չէ, որ վերջին օրերին սահմանագծում դրությունը լարված է, որն էլ պաշտոնյաների՝ սահմանամերձ շրջաններ ավելի հաճախ այցելելու պատճառներից մեկն է հանդիսացել: Կան մարդիկ, ովքեր պնդում են, որ լարված իրավիճակում սահմանամերձ շրջաններ այցելելն ուղղակի կրակոցների ֆոնի ներքո ինքնագովազդ է:

Եթե փորձենք սթափ դատել, ապա կարող ենք փաստել, որ սահմանամերձ գյուղեր մեկնելու շարժառիթն այնքան էլ կարևոր չէ, քանի որ ցանկացած մարդու այցելությունն առիթ է հանդիսանում տեղի բնակչության քաջալերման և իրենց միայնակ չզգալու համար:

Այնպես որ, թեկուզ և ինքնագովազդի համար, սահման այցելելը միանշանակ ավելի լավ է քաղաքում նստած՝ սոցցանցերում ամպագոռգոռ ցիտատներ գրելուց և հայրենասիրական երգեր տարածելուց: