Մեզ հարկավոր է ունենալ կայուն Թուրքիա, գոնե այս էտապում


16:53 , 7 սեպտեմբեր, 2015

Եթե հարևանի տանը կռիվ է՝ դրանից լավ բան ակնկալել չի կարելի է: Ասածս այն է, որ երբ ուրախանում ենք, որ Թուրքիայում ամեն ինչ խառնվում է իրար, չենք պատկերացնում, որ Աստված չանի, եթե այդ խմբավորումները մոտենան մեր սահմանին, անկայուն վիճակ կլինի նաև մեզ մոտ, Երևանն ուղիղ գծով փոքր հեռահարության հրթիռների խոցման գոտի է: Ես ուրախ կլինեի Թուրքիայում վիճակի ապակայունացման հարցով, եթե մենք ունենայինք Արևմտյան Հայաստանը հետ բերելու ներուժ ու նման նպատակ, բայց ո՛չ ներուժը կա, ո՛չ նպատակը: Մեզ հարկավոր է ունենալ կայուն Թուրքիա, գոնե այս էտապում: