Lragir.am-ը գրում է.
Կիրակի օրը Ֆորմուլա-1 ավտոմրցարշավում կայացել է Իտալիայի Գրան-պրիի խաղարկությունը:
Առաջինը եզրագիծը հատել է «Մերսեդեսի» վարորդ Լյուիս Հեմիլթոնը: Նրանից 25 վայրկյան ուշ տեղ է հասել «Ֆեռարիի» արշավորդ Սեբաստյան Ֆետելը: Երրորդ տեղը զբաղեցրել է Ֆելիպե Մասսան «Ուիլյամսից»:
Իտալիայում հաղթանակը մրցաշրջանում 7-րդն էր Հեմիլթոնի համար: Նա գլխավորում է արշավորդների ցուցակը և 53 միավորով առաջ է անցել իր թիմակից Նիկո Ռոսբերգից, ով զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը: