Տարբեր տեսակի մազերի համար տարբեր դիմակներ են օգտագործվում՝ կախված նրանից՝ մազերը յուղոտ են, թե՝ չոր: Գարեջուրը նաև թեթև ներկող հատկություն ունի: Հարկ է հիշել, որ գարեջրով դիմակներից կարող է ալերգիա առաջանալ:
Ահա մի քանի օգտակար բաղադրատոմս:
Գարեջուր + ձվի դեղնուց
Կօգնի վերականգնել ու ամրացնել մազերը, ավելացնել ծավալն ու փայլը: Հարմար է թույլ, փշրվող, չոր մազերի համար: 100 գ գարեջուրը բլենդերով խառնել ձվի դեղնուցին: Կարելի է ավելացնել նաև 1 ճաշի գդալ մեղր:
Գարեջուրը յուղերի հետ
Սնուցող դիմակ չոր և փշրվող մազերի համար. 1 բաժակ գարեջրին ավելացնել 1 թեյի գդալ նուշի, ձիթապտղի կամ ծիրանի յուղ: Առնվազն 20 րոպե պահել, հետո մազերը լավ լվանալ:
Գարեջուր և կեֆիր
Խոնավացնող դիմակ. հարմար է ցանկացած տիպի մազերի համար: Կես բաժակ գարեջուրը խառնել կես բաժակ կեֆիրի հետ, կարևորը՝ բաղադրիչները հավասարաչափ լինեն:
Խոտաբույսեր և գարեջուր
Յուղոտ մազերի համար. վերցնել 2-ական ճաշի գդալ եղինջի և եղեսպակի տերևներ, տաք գարեջրով եփել, քսել մազերը լվանալուց հետո, կարելի է գիշերը թողնել: Օգտագործել շաբաթական 2 անգամից ոչ ավելի, որ մազերը չափազանց չչորանան:
Գարեջուր և աշորայի հաց
Մազերի աճի և ծավալի համար. 500 մլ գարեջրին ավելացնել մոտ 200 գ. աշորայի հաց: Լավ կլինի բլենդերով խառնել: Դիմակը քսել 30 րոպեով, գլուխը տաք պահել:
Գարեջուր և սոխ
Մազաթափության դեմ. 3 միջին սոխը մանր կտրտել, թանզիվով հյութը քամել, ավելացնել կես լիտր գարեջրին: Քսել լվացած խոնավ մազերին, պահել 20-30 րոպե: