Թուրքիայում մեղադրանք է առաջադրվել Այլան Քուրդիի ընտանիքին տեղափոխող սիրիացիներին


14:06 , 5 սեպտեմբեր, 2015

48046275.cachedԹուրքիայի ոստիկանները Սիրիայի 4 քաղաքացու են ձերբակալել ծովում 12 մարդու, այդ թվում՝ 3 տարեկան Այլան Քուրդիի մահվանը մասնակցության կասկածանքով: Ձերբակալությունից կարճ ժամանակ անց նրանց մեղադրանք է առաջադրվել, հայտնում է newsru.co.il-ը:

Թուրքիայի իշխանությունները ձերբակալվածներին, որոնց մեջ նավի կապիտան է եղել, միգրանտների անօրինական փոխադրում կազմակերպելու, դիտավորյալ անփութության մեղադրանք են առաջադրել, որը հանգեցրել է մի քանի մարդու մահվան:

Հիշեցնենք՝ միգրանտներ տեղափոխող երկու նավեր դուրս են եկել Բոդրումից և ուղղվել դեպի եվրոպական մերձափնյա տարածք: Ճանապարհին երկու նավերն էլ խորտակվել են, ինչի հետևանքով 12 մարդ է զոհվել, ներառյալ՝ 4 երեխա:

Անցյալ շաբաթ ջրասույզ եղած Այլան Քուրդիի՝ սոցցանցերում հայտնված լուսանկարները, ում մարմինը հայտնվել է թուրքական Բոդրումի լողափին, սթափեցրել են եվրոպական հասարակությանը՝ շատերին ստիպելով այլ կերպ նայել ներգաղթյալների խնդրին:

Այլանին սեպտեմբերի 4-ին թաղել են նրա հարազատ Քոբանի քաղաքում:

Տիմա Քուրդին՝ տղայի հորաքույրը, որը Կանադայում է ապրում, ասել է, որ փորձել է եղբոր ընտանիքին Թուրքիայից Կանադա տեղափոխել, բայց Կանադայի իշխանությունները մերժել են ապաստան տրամադրելու խնդրանքը՝ նշելով անհրաժեշտ փաստաթղթերի բացակայությունը: Նա մտադիր է շարունակել փորձել թույլտվության հասնել հարազատների Կանադա տեղափոխվելու համար: