Չիլիում ոստիկանությունը գտել է նոր «Մաուգլիի»


12:32 , 5 սեպտեմբեր, 2015

IMG_4757Չիլիում ոստիկանությունը գտել է երեխայի, ում մեծացրել են կենդանիները՝ հայտնում է Vesti.ru-ն:

Արիկա քաղաքի բնակչուհին նկատել է, թե ինչպես է լքված ավտոմեքենաների կույտում կիսամերկ տղային հղի շունը կերակրում, և անմիջապես կանչել է ոստիկաններին:

Նրանց խոսքերով՝ ժամանակակից «Մաուգլիին» ակնհայտորեն լքել են ծնողները: Երեխան եղել է չափազանց ուժասպառ: Այժմ նա արդեն հիվանդանոցում է՝ բժիշկների հսկողության տակ:

Ոստիկանությունը արդեն գտել է նրա մորը: Երեխայի հետագա ճակատագիրը կորոշի դատարանը: