«Շանթ 2015». «Օդային տագնապ»՝ Տավուշում և Սյունիքում


12:08 , 5 սեպտեմբեր, 2015

unnamedՀանրապետության ամբողջ տարածքում անցկացվող «Շանթ 2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների սցենարով սեպտեմբերի 5-ին ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքում ժամը 10.07-ին և Տավուշի մարզի Իջևան քաղաքում ժամը 10.15-ին ազդարարման շչակների միջոցով հնչեցվել է «Օդային տագնապ» ուսումնական ազդանշան: Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարու թյունից, տագնապի ազդանշանը տրվել է զորավարժության շրջանակներում և խուճապի մատվելու կարիք չկա: