Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելեց ՀՀ Արդարադատության նախարարություն, իսկ Միհրան Պողոսյանը նորանշանակ նախարարին դիմավորեց վարդերի փնջով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ


12:00 , 5 սեպտեմբեր, 2015

Shamshyan.com-ը գրում է.

Քիչ առաջ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելեց Արդարադատության նախարարություն: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարչապետ Հ. Աբրահամյանը արդարադատության նախարարության աշխատակազմին ներկայացրեց նորանշանակ նախարար Արփինե Հովհաննիսյանին: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վարչապետին ու նախարարին դիմավորեց նախարարության ղեկավար կազմը, այդ թվում՝ դատական ակտերի հարկադիր կատարման պետ Միհրան Պողոսյանը և կալանավայրերի վարչության պետ Արթուր Օսիկյանը: Նորանշանակ նախարարին Միհրան Պողոսյանը նվիրեց վարդերի փունջ: 

8afc960966884d6bbc79b21702d765dd57eb63c85f4951f206e673988d5ba36c