Վարդան Պետրոսյան. «Ես երկրպագուներ չունեմ, ունեմ կյանքի ընկերներ»


11:36 , 5 սեպտեմբեր, 2015

Առաջին ներկայացումը, որը կբեմադրի  Վարդան Պետրոսյանը, կլինի բանտարկյալների մասին: Այս մասին դերասանն այսօր` «Նուբարաշեն» ՔԿՀ–ից «Վարդաշեն» տեղափոխվելիս լրագրողներին ասաց դերասանը:

«Շատ ծրագրեր ունեմ: Երկու տարի մտածելուց հետո շատ ծրագրեր եմ կազմել, մի քիչ հանգստանամ, բուժումներս շարունակեմ, ծրագրերս կիրականացնեմ»,– ասաց Վարդան Պետրոսյանը:

Նրա խոսքով` այսուհետեւ ինքը պատիժը կկրի բաց ռեժիմով, ինչը ենթադրում է, որ առավոտյան ժամը 8-ից դուրս է գալու ՔԿՀ–ից եւ մինչեւ 20:00–ն պետք է կրկին ներսում լինի:

Այդ ընթացքում դերասանը երկրի ներսում ազատ տեղաշարժման իրավունք է ունենալու, իսկ հանգստյան օրերին պետք է լինի կալանավայրում։

Անդրադառնալով վթարից տուժած Հակոբյանների հետ հարաբերություններին, դերասանն ասաց, որ միշտ փնտրել է եւ այսուհետ էլ շարունակելու է նրանց հետ հաշտեցման եզրեր փնտրել։