Մերկելն ասել է՝ ինչպես լուծել ներգաղթյալների խնդիրը


11:12 , 5 սեպտեմբեր, 2015

Tert.am-ը գրում է.

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն անդրադարձել է ներգաղթյալների խնդրին` առաջարկելով հարցի լուծման իր տարբերակը։

Ինչպես նշում է korrespondent.net-ը, պաշտոնյան գտնում է, որ հարկավոր է ներգաղթյալներին հավասարապես տեղաբաշխել Եվրոպական միության անդամ երկրների տարածքում։

«Նախևառաջ հարկավոր է օգնել ԵՄ սահմանային երկրներին` փախստականների չընդհատվող հոսքը գրանցելու համար։ Այնուհետև պետք է հասկանալ, թե նրանցից ով է փախչում պատերազմից, ով` քաղաքական հետապնդումներից, ով` սոցիալական ծանր վիճակից: Նրանք, ովքեր ԵՄ-ում մնալու հեռանկար ունեն, պետք է հավասարապես տեղաբաշխվեն եվրոպական երկրների միջև»,-ասել է Մերկելը։

Ավելի վաղ Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչները կոչ են արել ԵՄ-ին գործի դնել բոլոր ջանքերը ներգաղթյալների հետ կապված ճգնաժամը հաղթահարելու համար։