Araratnews.am-ը գրում է.
Թուրքական արտարժույթի փոխարժեքը ուրբաթ օրը հասել է պատմական նվազագույն շեմին` հատելով երեք լիրայի սահմանագիծը մեկ դոլարի դիմաց, հաղորդում է RIA-Novosti գործակալությունը:
Փորձագետները թուրքական լիրայի անկումը պայմանավորում են Թուրքիայում խորհրդարանական արտահերթ ընտրություններից առաջ տիրող քաղաքական իրավիճակի անկայունությամբ , ինչպես նաև ԱՄն աշխատաշուկայի տվյալներով:
Երեկ նկատվել է դոլարի արժևորում այն պատճառով, որ ԱՄՆ-ում գործազուրկների թիվը 5,3 %-ից հասել է 5,1 տոկոսի, ինչը գերազանցել է փորձագետների կանխատեսումները: