Մահացել է աշխարհի ամենացածրահասակ տղամարդը (լուսանկարներ)


10:20 , 5 սեպտեմբեր, 2015

Tert.am-ը գրում է.

Ամերիկյան Սամոայում մահացել է աշխարհի ամենացածրահասակ տղամարդը` 75-ամյա Չանդրա Բահադուր Դանգին, ով անցած շաբաթ հիվանդանոց էր տեղափոխվել թոքաբորբի պատճառով։

Ինչպես նշում է korrespondent.net-ը, 0.564մ հասակով նեպալցին պաշտոնապես գրանցված է Գինեսի ռեկորդների գրքում:

Իր կյանքի ընթացքում տղամարդը ճամփորդել է աշխարհի շուրջ ու ծանոթացել մոլորակի ամենաբարձրահասակ տղամարդու հետ: