Շնորհավոր տոնդ, Գյումրի՛


10:04 , 5 սեպտեմբեր, 2015

Այսօր ԻՄ ՍԻՐԵԼԻ ՔԱՂԱՔԻ՝ Գյումրու օրն է... Շնորհավորում եմ ԲՈԼՈՐԻՍ այս գեղեցիկ տոնի կապակցությամբ... Կումայրի-Լենինական-Գյումրին եղել է ու կա Հայաստանի «ԱՂԸ»` համ տվողը... Ես հավատում եմ, որ մեր քաղաքը թոթափելու է բոլոր դժվարություններն ու էլի դառնալու է այն Գյումրին, որը եղել է մինչ 1988-ի երկրաշարժը... Քաղաքս կամաց-կամաց վեր է հառնում ու գեղեցկանում...
Շնորհավորում եմ աշխարհի տարբեր անկյուններում ապրող ԳՅՈՒՄՐԵՑԻՆԵՐԻՆ այս օրվա կապակցությամբ... Արվեստների, արհեստների, գիտության, կրթության և սպորտի դարբնոցն է Գյումրին... Գյումրին Հայաստանի ՀԱՅՐԱՔԱՂԱՔՆ է... 
ՇՆՈՐՀԱՎՈՐ ՏՈՆԴ, ԳՅՈՒՄՐԻ՛։