Վիդալը հեռացվել է հավաքականի ճամբարից խաղատուն այցելելու համար


05:13 , 5 սեպտեմբեր, 2015

Tert.am–ը գրում է.

Չիլիի հավաքականը շարունակում է նախապատրաստվել Պարագվայի ընտրանու դեմ ընկերական հանդիպմանը:

«El Mercurio»-ն հայտնում է, որ Չիլիի հավաքականի գլխավոր մարզիչ Խորխե Սամպաոլին որոշել է պատժել կիսապաշտպան Արթուրո Վիդալին, ով հավաքի ընթացքում խաղատուն է այցելել:

«ESPN»-ն իր հերթին նշում է, որ Մյունխենի «Բավարիայի» ֆուտբոլիստն անձնական դրդապատճառներով է լքել հավաքականի ճամբարը: