Կինը, ով երջանկություն է ճառագում, տղամարդկանց համար շատ ուժեղ մագնիս է։
Չափազանց մեծ ցանկությունը հաճախ խոչընդոտ է հանդիսանում այն իրագործելու ճանապարհին։ Ուղղակի ապրիր և հավատա, որ կհասնես այն ամենին, ինչին կցանկանաս։
Թույլ տուր քեզ լինել ոչ կատարյալ։ Նույնիսկ եթե դու ինչ-որ բան վատ ես անում ուրիշներից, դու ունես դրա իրավունքը։ Դու պարտավոր չես լինել իդեալական ամեն ինչում։
Որքան երկար ես պատրաստվում ավարտել գործերդ, այնքան ավելի մեծ են թվում դժվարությունները։
Մի վախեցիր նորն իմանալուց և փորձելուց այն, ինչն առաջ չես արել։ Դու չգիտես՝ մի օր կարող է այն քեզ ծառայություն մատուցել։
Մարզասրահ, լողավազան, կոսմետոլոգ, վարսավիր։ Ոչինչ այդքան չի բարձրացնում ինքնագնահատականը, որքան նոր տեսքը, նոր մազահարդարումը։
Ներքին վստահությունն ինքդ քեզ վրա ցուցադրության կարիք չունի։